Գիտնականները մայաների թաքնված բուրգ են հայտնաբերել
17-11-2016 15:31:25 | Մեքսիկա | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայաների հնագույն Չիչեն-Իցա գյուղի Կուկուլկան տաճարի ներսում, հնագետները թաքնված բուրգ են հայտնաբերել:
Korrespondent-ի փոխանցմամբ, բուրգը գտնվում է 10 մետր բարձրության վրա և 500-800 տարվա պատմություն ունի: Հավանաբար այն աստիճան ունի, որն օգնում է հասնել վերևում գտնվող խորանին:
Ավելի վաղ, հնեաբանները նույն տաճարում հայտնաբերել էին ևս երկու բուրգ, իսկ գիտնականները չեն բացառում, որ հետազոտությունների արդյունքում կգտնվեն նմանատիպ ևս մի քանիսը: Առաջին բուրգի մասին տեղեկություններ էին հայտնվել դեռևս 1940-ական թվականներին, իսկ երկրորդը հայտնաբերվել էր 2015 թվականին՝ տաճարի ընդհատակյա լճում:
Տեղեկացնենք, որ տաճարը կառուցվել է 9-12 դարերում մայաների կողմից՝ կրոնական նկատառումներով: