«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դարձել է Կենտրոնական Դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դարձել է Կենտրոնական Դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ

  • 18-11-2016 19:42:28   | Հայաստան  |  Կազմակերպություններ

2016թ.-ի նոյեմբերի 10-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ` ստանալով դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ:
 
Այսուհետ Անելիք Բանկի միջոցով ևս հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ ծառայությունները, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:
Անելիք Բանկը համալրել է արդեն իսկ գործող 17 հաշվի օպերատորների և 17 կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամիների ցանկը:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play