Ֆրանսիական հեռուստաալիքին բողոք են ներկայացրել ցունամիի վերաբերյալ հումոր անելու համար
01-05-2011 18:26:59 | Ճապոնիա | Միջազգային
Ճապոնիայի դեսպանատունը պաշտոնական բողոք է ներկայացրել ֆրանսիական Chanal + հեռուստաալիքի նկատմամբ, որի եթերի ժամանակ հումոր է հնչել Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի վերաբերյալ:
Հեռուստատեսային շոույի ժամանակ ցուցադրվել են 1945 թ-ին Հերոսիմայի պայթյունի հետեւանքով առաջացած ավիրածությունների եւ Սեդայ քաղաքում վերջերս տեղի ունեցած ցունամիի նկարները:
Հաղորդավարը հայատարարել է, որ Ճապոնիան կարծես չի վերականգնվել պատերազմից հետո: Ֆրանսիայում ապրող ճապոնացիները այս առիթով բողոք են ներկայացրել Ճապոնիայի դեսպանատուն: Ի պատասխան դեսպանատան բողոքի, հեռուստաալիքը նշել է, որ կատակում է առանց բացառության բոլորի հետ եւ հեռուստաալիքը մասնակցել է ցունամիից տուժածներին ուղղված բարեգործական երեկոյին: Բայց դեսպանատանն այս պատասխանը չի գոհացրել եւ նոր նամակ է գրել հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ Ճապոնիայում ցունամի առաջացրած երկրաշարժը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին, որի հետեւանքով մոտ14.000 մարդ է զոհվել: