Սոֆիայում ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը<br /> <br />


 

Սոֆիայում ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

  • 01-05-2011 17:17:30   | Բուլղարիա  |  Միջազգային
Այսօր Սոֆիայում կառավարության հրաժարականի պահանջով հարյուրավոր մարդիկ են դուրս եկել ցույցի: Բուլղարիայի ընդդիմաության կողմանկիցները նշել են, որ Բուլղարիան ԵՄ-ի ամենաաղքատ երկիրն է եւ կառավարությունը ոչինչ չի անում այս իրավիճակը փոխելու համար: Մեկ տարի առաջ բյուջետային դեֆիցիտը հաղթահարելու համար Բուլղարիայի կառավարությունը սառեցրեց աշխատավարձերի եւ թոշակների աճը: Միեւնույն ժամանակ երկրում թանկացան մթերքն ու վառելանյութը: -Ես երբեք չեմ տեսել, որ մարդիկ այսքան վատ ապրեն ինչպես հիմա,- նշել է ցույցի մասնակիցներից մեկը: Ըստ ընդդիմության կողմնակիցների, իշխանությունը ոչ մի քայլ չի անում երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային