«Նոյեմբերի ավերակները» ժողովածուով բանաստեղծ Հովիկ Հովեյանը նշել է իր 60-ամյա հոբելյանը


«Նոյեմբերի ավերակները» ժողովածուով բանաստեղծ Հովիկ Հովեյանը նշել է իր 60-ամյա հոբելյանը

  • 02-12-2016 14:45:44   | Հայաստան  |  Նոր գրքեր

«Նոյեմբերի ավերակները» ժողովածուով բանաստեղծ Հովիկ Հովեյանը բոլորեց իր 60-ամյա հոբելյանը:
Դեկտեմբերի  1-ին,  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո  և  հեղինակի  նորերս հրատարակված  «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/  ռուսերեն  ժողովածուի շնորհանդեսը:
 
Երեկույթի սկզբում ցուցադրվեց տեսանյութ Հովիկ Հովեյանի անձնական արխիվից, որտեղ   բանաստեղծն ինքը պատմում է Էջմիածնի Սուրբ Գայանե  եկեղեցու բակում  անցկացրած  կյանքի ամենանվիրական հատվածի՝   մանկության մասին, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր՝ գրող  Վաչագան Հովհաննիսյանի և այն  մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում: Տեսանյութի երկրորդ մասում  ներկայացված էին կարծիքներ Հովիկ Հովեյանի մասին՝ տարիների հեռվից մեզ հասնող  խոսքեր.  Գևորգ Էմին,  Մարո Մարգարյան…
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  ընթերցեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և նշեց, որ մշակույթի նախարարության կողմից անակնկալ ունեն հոբելյարին՝ Ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար բանաստեղծ, թարգմանիչ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:
Հեղինակի և նրա անցած ուղղու մասին  խոսեցին  գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ:
Ներկայացվեց   Հ. Հովեյանի բանաստեղծությունների  նորերս հրատարակված՝   «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/  ռուսերեն  ժողովածուն:
Ռուսերենով թարգմանվել և  ժողովածուում են   զետեղվել  բանաստեղծություններ  Հովեյանի՝  «Վրիպած ջրհեղեղ»,  «Անժամանակություն» գրքերից  և անտիպ ստեղծագործություններ:
Հոբելենական  երեկոյի ընթացքում  հնչեցին Հովիկ Հովեյանի բանստեղծություններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա  Յուզբաշյանի կատարմամբ:
Երաժշտական կատարումներով հանդես եկան.
«Հովեր»  պետական կամերային երգչախումբը
«Արամ Խաչատրյան»  պետական լարային քառյակը
«Գևորգ Դաբաղյան և ընկերներ » դուդուկահարների անսամբլը
 
Հանդիսույթը  վարեց  ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարևորված եմ  որպես բարձրադիր
Արոտավայր…
Թիկունքիս կճղակահետքը թաքցնում եմ
Կակաչի արցունքով …
                                                     Հ.Հովեյան
 
 
Ելույթ ունեցողներ
 
1. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
2. ՀԳՄ  Նախագահ  Էդուարդ  Միլիտոնյան 
3. Բանասիրական  գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր,  «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյան 
4. Բանաստեղծ  Ռազմիկ Դավոյան 
5. Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյան 
6. «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյան 
7. Բանաստեղծ  Հակոբ Մովսես 
8. ՀՀ Ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյան 
9. Հայաստանի նկարիչների  միության նախագահ Կարեն Աղամյան   
10. Բանաստեղծ Խաչիկ Մանուկյան 
11. Արձակագիր Ռոլանդ Շառոյան
12. Դ.Դեմիրճյանի տուն թանգարանի տնօրեն  Կարինե Ռաֆայելյան
13. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ , դրամատուրգ Սամվել Խալաթյան 
14. Բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Սամվել Մուրադյան
15. Բանաստեղծ Վահե Արսեն 
16. ԵՊՀ ժուռնալիստիկայի  ֆակուլտետի  դեկան  դոկտոր, պրոֆեսոր Նաղաշ Մարտիրոսյան 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր