Հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է


Հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

  • 02-12-2016 19:50:23   | Արարատի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի 22-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։
 
2016 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 02:45-ին, «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի առաջակողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի 1994թ. ծնված բնակիչը:
 
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
 
Նախնական տվյալներով՝ երիտասարդը դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքն ստացել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու կապակցությամբ համագյուղացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
 
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզի 27-ամյա բնակիչը և հարցաքննվել դեպքի շուրջ։
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play