Ռուս ռազմաբժիշկները սկսել են օգնություն ցուցաբերել Հալեպի բնակիչներին


Ռուս ռազմաբժիշկները սկսել են օգնություն ցուցաբերել Հալեպի բնակիչներին

  • 05-12-2016 15:52:59   | Սիրիա  |  Հասարակություն

Ռուս ռազմական բժիշկները Հալեպի շրջանում անցել են գործի: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ռուս ռազմաբժիշկներն երեկ ժամանելով Հալեպի շրջան` սկսել են ընդունել տեղի բնակիչներին և նրանց բժշկական օգնություն ցուցաբերել: 
Հաղորդվում է, որ ռուս ռազմաբժիշկների կողմից բացվել է ընդունարան ամբուլյատորիայով, հատուկ մանկական թերապևտիկ, վիրաբուժության, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի, լաբորատոր ախտորոշիչ և մասնագիտացված բժշկական օգնության բաժիններ և ռենտգեն կաբինետ: 
Հալեպ ժամանած բժշկական խմբի կազմում ընդգրկված են մանկաբույժներ և մանկաբարձեր: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն