Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀԲԸՄ Հայաստանի միջև դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀԲԸՄ Հայաստանի միջև դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն

  • 05-12-2016 17:12:18   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)  ստորագրեցին 2 մլն. եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։ 
 
Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն ակտիվորեն որդեգրում է նոր ռազմավարական ուղղություն, և սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ առաջին քայլերը։
 
«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Ծրագիրը միտված է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դրանց համագործակցային հնարավորությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սփյուռքի և տեղական ՔՀԿ-ների փորձագետների միջև կապերի ստեղծմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, ապահովելով Հայաստանի քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում սփյուռքի ավելի մեծ ներգրավուման։ 
 
 
Ընդհանուր տեղեկություններ
 
«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը կհամալրի ներկայումս ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կարողությունների զարգացման ծրագիրը՝ շեշտը դնելով մոտ 100 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներքին և արտաքին կարողությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ ընթացիկ նախաձեռնությունների վրա (օր.՝ համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով - կոդ SE ծրագիրը - Սոցիալական արձագանքը՝ ուղղված Հայաստանում աշխատանքային միգրացիային (Միասին հանուն Հայաստանի)): 
Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է ԵՄ-ի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավմանն ուղղված 2014-2017թթ. քարտեզագրած առաջնահերթություններին  և 2015թ. –ի տարեկան գործողությունների ծրագրին:   
 
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play