Թրամփը կհանդիպի ԱՄՆ-ի հեղինակավոր տեխնոլոգիական ձեռնարկատերերի հետ


Թրամփը կհանդիպի ԱՄՆ-ի հեղինակավոր տեխնոլոգիական ձեռնարկատերերի հետ

  • 12-12-2016 11:46:22   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպում կազմակերպել երկրի տեխնոլոգիական խոշոր ձեռնարկությունների ղեկավար մարմինների հետ:
 
Korrespondent-ի փոխանցմամբ, հրավիրյալների թվում են Tesla Motors և SpaceX արևային էներգիայով աշխատող մեքենաներ արտադրող ընկերությունների տնօրեն Իլոն Մասկը և Apple ընկերության նախագահ Թիմ Կուկը:
Դեկտեմբերի 14-ի սպասվող հանդիպման նպատակն առայժմ անհայտ է: Միայն նշվում է, որ կազմակերպիչների թվում ընդգրկված է Paypal վճարային համակարգի համահեղինակ Փիթըր Թիլը, որը նախագահական ընտրություններում ընդգրկված է եղել Դոնալդ Թրամփի թիմում:
Որոշ աղբյուրների տեղեկություններով, կայանալիք հանդիպմանն իրենց ներկայացուցիչներին կգործուղղեն Microsoft, Facebook, Google և Alphabet ընկերությունները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն