Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը սատարում է Նոր Հանրապետության Հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային Քարտեզը


Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը սատարում է Նոր Հանրապետության Հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային Քարտեզը

  • 12-12-2016 12:54:46   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի վերջին Սասնա Ծռեր խմբավորման և Հիմնադիր Խորհրդարանի կողմից հրապարակվեց Նոր Հանրապետության ստեղծման ճանապարհային քարտեզը:
 
Այն մանրամասնորեն ներկայացնում է Նոր Հանրապետության ստեղծման սկզբունքները և գործընթացը, որը պետք է իրագործվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընդվզման և ազատ կամքի արտահայտման միջոցով: 
 
Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման մասնաճյուղերը մանրամասն քննարկումներից և պարզաբանումներից հետո որոշում են ընդունել սատարել ճանապարհային քարտեզը և իրենց հնարավորությունների սահմաններում օժանդակել դրա իրականացմնանը: 
 
 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի մասսայական կեղծիքներից և այս տարի կայացած տեղական մարմինների կեղծված ընտրություններից հետո միանգամայն պարզ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք թույլ չի տա, որպեսզի ժողովուրդը իր կամքն արտահայտի և ժողովրդավարական հիմունքներով ընտրի իր ցանկացած իշխանությանը: Համոզված ենք, որ նման ելք է սպասվում նաև 2017 թ. խորհրդարանական ընտրություններից: Այսպիսով, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և իրական ժողովրդավարության հաստատումը հեռանկարներ չունեն քանի դեռ իշխում է Սերժ Սարգսյանի ռեժիմը և վերարտադրվում կեղծիքների և բռնության միջոցով:
 
Հայաստանում և Սփյուռքում գտնվող բոլոր անհատներին և կազմակերպություններին կոչ ենք անում սատարել Ճանապարհային Քարտեզը և իրենց օժանդակությունը ցույց տալ դրա իրագործման համար:
 
 Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժում
 
Փարիզ 12/12/2016
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play