Վարշավայի բնակիչները փակել են Սեյմից դուրս գալու մուտքը


Վարշավայի բնակիչները փակել են Սեյմից դուրս գալու մուտքը

  • 17-12-2016 13:02:21   | Լեհաստան  |  Միջազգային

Վարշավայի հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ազգային խորհրդարանի շենքի առջև: Interfax-ի փոխանցմամբ` լեհերը դժգոհում են իշխող պահպանողական կուսակցության կողմից ներկայացված օրինագծից, որը պետք է սահմանափակի լրագրողների հասանելիությունը խորհրդարանականների հետ շփումներում:
 
Նշվում է, որ նախաձեռնությունը սկսել է «Ժողովրդավարության պաշտպանության կոմիտեն», ապա ցույցին միացել են քաղաքի այլ բնակիչներ ևս: Ցուցարարներն իրենց ձեռքերում թափահարում են կարմիր-սպիտակ դրոշներ և բացականչում «Ազատություն մամուլին»: 
Ամբոխը փակել է սեյմի մուտքը և թույլ չի տալիս պատգամավորներին գնալ տուն: 
Իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինկսու կարծիքով` ցուցարարները խուլիգանություն են թույլ տվել: Նա հայտարարել է, որ վերոնշյալ օրինագծում առաջարկվող փոփոխությունները ոչնչով չեն տարբերվում եվրոպական մյուս երկրներում գործող նմանատիպ օրինագծերից: 
Ներկայումս լրագրողներին չի թույլատրվում մուտք գործեր նիստերի դահլիճ, սակայն վերջիններս յուրաքանչյուր պահի կարողանում են պատգամավորների հետ շփվել այլ սենյակներում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային