Ամերիաբանկը Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով


Ամերիաբանկը Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով

  • 19-12-2016 14:16:08   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում և այսուհետ Մեծ Բրիտանիայում  հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով: Մեծ Բրիտանիայում ներկայացուցչի առկայությունը ևս մեկ քայլ է միջազգային ֆինանսական կառույցների հետ առավել սերտ և արդյունավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Նշենք, որ 2007թ-ից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ  500 մլն ԱՄՆ դոլար՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման և զարգացման համար:
 
Լոնդոնում Ամերիաբանկը կներկայացնի Արմեն Ասլանյանը, ով ունի ավելի քան 12 տարվա փորձ ներդրումային բանկային ոլորտում, ստացել է տնտեսագիտության բակալավրի և ֆինանսական տնտեսագիտության մագիստրոսի կոչումները Շեֆիլդի համալսարանից և Բրունելի բիզնես դպրոցից և 2012 թ-ից ակտիվորեն ներգրավված է ԵՄ ու Մեծ Բրիտանայի ներդրումային բանկային ոլորտում:
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play