Կբարելավվի գործարար միջավայրը. կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը


Կբարելավվի գործարար միջավայրը. կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը

  • 22-12-2016 16:05:53   | Հայաստան  |  Իրավունք

Կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերի քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը, կբարեփոխվի  հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը:
 
Նախարարի խոսքով՝ առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաև հստակեցվել են հանցակազմի հատկանիշները: «Գործնականում այդ հասկացությունները առաջացնում  էին մի շարք խնդիրներ և  բավականին դժվար էր լինում ապացուցել , թե  օրինակ, որ  դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ  տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը: 
Նախարարն ընդգծեց,  որ այս կարգավորմամբ կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը կսահմանվի  նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով (4.000.000 ՀՀ դրամ)՝  գործող երկուհազարապատիկի  (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն։ 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play