Եվրոպայում սկսում են չհանդուրժել միգրանտներին


Եվրոպայում սկսում են չհանդուրժել միգրանտներին

  • 22-12-2016 16:37:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Sputnik կարծիք»  հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասըբացասական վերաբերմունք ունեն միգրացիոն հոսքերի վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ  Sputnik Արմենիան  զրուցել է ԱԺ արտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանի և Վահե Էնֆիաջյանի հետ։

 

 ՄԱԿ–ի տվյալներով` հունվարի 1-ից սկսած Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 386հազար 495 միգրանտ։ Նրանց հիմնական մասին ընդունել են Հունաստանն ու Իտալիան։ Ի դեպ, Իտալիայում բնակչության 79 տոկոսըկարծում է, որ իրենց երկրում միգրացիոն իրավիճակը վատացել է։ Այսինքն` եվրոպացիներն անհանդուրժողականություն են դրսևորումմիգրանտների հանդեպ։
 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն անհանդուրժողականության ալիքըտրամաբանական է համարում.
«Եվրոպայում դրական կվերաբերվեին միգրացիոն գործընթացներին, եթե այնտեղ գնային ապահով երկրների մարդիկ, որոնք կիսում ենեվրոպական արժեքների ընկալումը։ Իսկ եթե մարդիկ գալիս են ու իրենց պարտադրանքներն առաջ տանում, այլ իրավիճակ էստեղծվում, օրինակ` ասում են, որ պետք է փոխվի դպրոցական մենյուն, իրենց թելադրած պայմաններն ապահովվեն:Ինչքանահաբեկչական գործողությունները շատ լինեն, ընդդիմանալու ցանկությունն ավելի մեծ կլինի»,- ասաց նա։
 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանն էլ կարծում է, որ խնդիրը տարիներիընթացքում միայն աճում է, որը հաստատում են միջազգային վերլուծությունների արդյունքները։
«Որոշ չափով հասկանալի է տեղաբնակների այն մտահոգությունները, որոնք առաջանում են միգրացիոն ներհոսքերի պատճառով, բայցնաև հարցն ունի հումանիստական և քաղաքակիրթ աշխարհի կանոններին հարիր մոտեցում, որն, իհարկե, հնարավոր չէ անտեսել»,-ասաց Էնֆիաջյանը։
 
Նրա խոսքով` հայերի համար այդ խնդիրը նույնպես արդիական է, քանի որ սիրիական պատերազմից հետո սիրիահայ ներգաղթյալներիթիվը մեծ էր։
 
«Մենք պարտավոր ենք ինչպես պետական, այնպես էլ հասարակական տրամադրությունների շրջանակում անել առավելագույնը,որպեսզի Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների համար ստեղծվեն ապրելու և աշխատելու բարեկեցիկ և արժանիպայմաններ»,-ասաց նա։
 
Վահե Էնֆիաջյանն ավելացրեց` մարդասիրությունը դասվում է մարդակային ամենավեհ արժեքների շարքը։
 
Նշենք, որ Sputnik.Կարծիք հարցման տվյալով` Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը(համապատասխանաբար 79%, 67% և 53%) կարծում է, որ վերջին տարում իրենց երկրներում միգրանտների հետ կապված իրավիճակըվատացել է։ Գերմանիայում և Իսպանիայում դժգոհների թիվը կազմել է 45%, իսկ Լեհաստանում` 35%։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականին և Sputnik միջազգային նախագծի մի մասնիկն է կազմում։ Sputnik-ը(sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվականներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջայինհավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներենև չինարեն:

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը