Մոսկվան և Անկարան առաջարկել են դեկտեմբերի 29-ից Սիրիայում դադարեցնել ռազմական գործողությունները
28-12-2016 14:09:34 | Ռուսաստան | Միջազգային
Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համաձայնեցված պլանի շրջանակներում Սիրիայում հակամարտող կողմերին առաջարկվում է դեկտեմբերի 29-ից դադարեցնել ռազմական գործողությունները:
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը:
Վերջինիս պարզաբանմամբ` հրադադարի համաձայնագիրը չի տարածվում ահաբեկչական կազմակերպությունների վրա:
Նշվում է, որ կրակի դադարեցման ռեժիմի մասին պայմանավորվածությունների հաջողության դեպքում Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ` Աստանայում սկսելու են քաղաքական խորհրդատվությունները կոնֆլիկտի կարգավորման շուրջ, իսկ Թուրքիան և Ռուսաստանը հանդես են գալու որպես կարգավորման երաշխավորներ:
Ավելի վաղ, նույն գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են հրադադարի համապարփակ պլանը, որը ներկայացվելու է Սիրիայում հակամարտող կողմերին: