Արդարադատության նախարարն ընդունել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պատասխանատուներին


Արդարադատության նախարարն ընդունել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պատասխանատուներին

  • 28-12-2016 14:30:54   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, այսօր ընդունել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և գործընկերներ   կազմակերպությունների ներկայացուցիչներին:
 
ԻՀԱ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրել է   ծրագրի թիրախային ոլորտներն ու նշել, որ նպատակը քաղհասարակության և պետական իշխանության միջև կառուցողական երկխոսության ձևավորումն ու  Հայաստանում ՔՀԿ-ների ներուժի մեծացումն է:
Արդարադատության նախարարը ողջունել է նախաձեռնությունը, բարձր գնահատել քաղաքացիական հասարակության՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ներդրված ջանքերն ու ծրագիրը հաջողելու և մեծ արդյունքներ արձանագրելու հույս է հայտնել: «Մենք միասին ենք քայլում և նույն ուղղությամբ ենք նայում»,- վստահեցրել է Արփինե Հովհաննիսյանը: 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը կունենա դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը, տեղական ինքնակառավարումը և այլն:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը:
 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play