ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ.Արմեն Ղալեչյան
28-12-2016 17:48:45 | Հայաստան | Նոր գրքեր
Գիրքը մտածված է որպես մեթոդական ուղեցույց, որտեղ համառոտ՝ վերլուծական հոդվածների տեսքով, ներկայացված են ռազմական ոլորտում տեղեկատվական պայքարի դրսևորումները և հիմնական խնդիրները։ Հատուկ ուշադրություն է դարձվել առաջատար պետությունների զինված ուժերի կողմից տեղեկատվական պատերազմներ վարելու մեթոդների ուսումնասիրությանը՝ կարևորելով այս խնդրում մարդկային կապիտալի գործոնը, բարձրակարգ մասնագետներ ունենալու և պատրաստելու կարևորագույն հանգամանքը։
Գիրքը հասցեագրված է ինչպես ռազմական ուսումնական հաստատությունների սաներին, այնպես էլ սպայական կազմի այն հատվածին, որն անմիջականորեն առնչվում է տեղեկատվական գործողությունների կազմակերպման կամ հակառակորդի նման բնույթի քայլերին հակազդելու խնդիրների հետ։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ «միասնական ազգ-բանակ» գաղափարախոսական հայեցակարգի համատեքստում տեղեկատվական պայքարի և հակապայքարի միջոցների ու ձևերի իմացությունը հրատապ է նաև հայկական հանրության բոլոր անդամների համար։