Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման և խաղաղ բանակցություններ սկսելու շուրջ. Վլադիմիր Պուտին
29-12-2016 15:49:21 | Ռուսաստան | Միջազգային
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման և խաղաղ բանակցություններ սկսելու շուրջ: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հենց նոր հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ այսօր մի քանի ժամ առաջ մի իրադարձություն է տեղի ունեցել, որին մենք ոչ միայն սպասում էինք, այլև այն իրականություն դարձնելու համար աշխատում էինք: Ստորագրվել է երեք փաստաթուղթ. Առաջին փաստաթուղթը ստորագրվել է սիրիական կառավարության և զինված ապստամբության միջև Սիրիայի Արաբական հանրապետության տարածքում կրակի դադարեցման մասին: Երկրորդը` դա միջոցառումների մի համակարգ է, որով պետք է վերահսկվի կրակի դադարեցման ռեժիմը: Եվ երրորդ փաստաթուղթը դա հայտարարություն է սիրիական հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին»:
Նա նաև հավելել է, որ Սիրիայի շուրջ պայմանավորվածությունները փխրուն են, հետևաբար պահանջում են հատուկ ուշադրություն: