Սիրիայում հրադադարի պահպանման ռեժիմ է սահմանվել


Սիրիայում հրադադարի պահպանման ռեժիմ է սահմանվել

  • 30-12-2016 12:34:36   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական բանակը զինված խմբերի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում դադարեցրել է մարտական գործողությունները երկրի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում է Korrespondent-ը, հղում կատարելով սիրիական աղբյուրներին:
 
Նշվում է, որ զինադադարը չի վերաբերում «Իսլամական պետություն» և  «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին:
Այնուամենայնիվ, Reuters գործակալության տվյալներով, պայմանավորվածությունից հետո Սիրիայի հարավում հրադադարի ռեժիմի խախտման արդեն մեկ դեպք է արձանագրվել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն