Անցած գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց


Անցած գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց

  • 09-01-2017 11:28:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական