Եվրոպական երկրներում սառնամանիքի հետևանքով արդեն 40 մարդ է մահացել


Եվրոպական երկրներում սառնամանիքի հետևանքով արդեն 40 մարդ է մահացել

  • 10-01-2017 12:14:56   | Լեհաստան  |  Հասարակություն

Եվրոպայում տիրող ցուրտ եղանակային պայմանների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել` մեծամասամբ անօթևաններ: Զոհերի գերակշռող մասը Լեհաստանի քաղաքացիներ են, որտեղ նոր տարում ցրտահարությունից արդեն գրանցվել է 30 մահվան դեպք, տեղեկացնում է Korrespondent-ը:
 
Չեխիայում մահացածների թիվը հասել է 6-ի, ևս երկուական մարդ մահացել է Բելոռուսում և Իտալիայում, որտեղ 82-ամյա թոշակառուն ցրտահարվել է չջեռուցվող բնակարանում: Մյուս դեպքում, 78-ամյա իտալացին չդիմանալով եղանակային սառը պայմաններին մահացել է փողոցում:
Ցածր ջերմաստիճանային պայմանները նաև խնդիրներ են առաջացրել տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար:
Օրինակ` Ստամբուլի օդանավակայանից ամենօրյա 1500 չվերթներից միայն 300 -ն է իրականացվել: Դադարեցվել է նաև եվրոպական և ասիական երկրները միմյանց կապող մի շարք ընդարձակ ճանապարհների երթևեկությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն