Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ չեն ֆինանսավորելու ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցումը


Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ չեն ֆինանսավորելու ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցումը

  • 10-01-2017 18:41:26   | Մեքսիկա  |  Միջազգային

Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Կասոն հայտարարել է, որ երկիրը ոչ մի դեպքում չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու շինարարության համար: tass-ի փոխանցմամբ` այդ պատն առաջարկում է կառուցել նախագահ Դոնալդ Թրամփը: 
 
Ավելի վաղ, Թրամփը վստահեցրել էր, որ Մեքսիկան փոխհատուցելու է պատի կառուցման արժեքը: Դ. Թրամփն իր թվիթերյան էջում գրել է. «Անազնիվ լրատվամիջոցները չեն հաղորդում այն մասին, որ յուրաքանչյուր միջոց, որը ծախսվելու է Մեծ պատի շինարարության վրա, ավելի ուշ վերադարձվելու է Մեքսիկային: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային