Իտալիայի վարչապետը վիրահատության է ենթարկվել


Իտալիայի վարչապետը վիրահատության է ենթարկվել

  • 11-01-2017 18:06:27   | Իտալիա  |  Հասարակություն

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին արյան անոթների ընդլայնման համար անգիոպլաստիկ վիրահատության է ենթարկվել:
 
Այս մասին տեղեկացնում է Korrespondent-ը, հղում կատարելով Rainews24 հեռուստաընկերությանը:
Աղբյուրի տվյալներով, Իտալիայի վարչապետը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո իրեն վատ է զգացել: Հիվանդանոցում կատարված հետազոտությունը պարզել է, որ վարչապետին շտապ վիրահատական միջամտություն է հարկավոր: 
Նշվում է, որ վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել: Ներկա պահին վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն