Առողջ քնի պայմանները


Առողջ քնի պայմանները

  • 12-01-2017 17:16:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բրիտանացի բժիշկները թվարկել են 50­ից բարձր տարիքի անձանց առողջ քնի, իրենց կարծիքով, հիմնական պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հայտնել Է The Telegraph հրատարակությունը:

Գիտնականները խորհուրդ են տալիս մահճակալին մոտենալ կիսագուլպաներով՝ պահպանելու համար ոտքերի տաքությունը, եւ ննջասենյակից դուրս հանել ընտանի կենդանիներին, որպեսզի նրանք չանհանգստացնեն մարդկանց: Փորձագետները խորհուրդ են տալիս քնելուց երեք ժամ առաջ ձեռնպահ մնալ կերակրից, ընպելիքներ գործածելուց, այդ թվում՝ ալկոհոլային, եւ գաջեթների օգտագործումից: Մասնագետներն այն կարծիքին են, որ ննջասենյակի սպիտակ եւ կապույտ լուսավորությունն ավելի լավ Է փոխարինել կարմրավունով, եւ առաջարկում են վերմակի տակ մտնելուց առաջ տաք վաննա ընդունել:

Քնի՝ գիտնականների կողմից հանձնարարվող տեւողությունը կազմում Է յոթ­ութ ժամ: Փորձագետների կարծիքով՝ լավ քնելուն նպաստում Է մարմնի ֆիզիոլոգիապես նորմալ քաշը, ֆիզիկական ակտիվությունը եւ ծխելուց հրաժարվելը: Այն դեպքում, եթե անմիջապես քնել չի հաջողվում, մասնագետները խորհուրդ են տալիս ինչ­որ ժամանակով վեր կենալ անկողնուց եւ դուրս գալ ննջասենյակից, որպեսզի դրանք չզուգորդվեն անքնության հետ: 

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ