Վադի Բարադա հովտում հարյուրավոր զինյալներ հանձնվում են սիրիական իշխանություններին


Վադի Բարադա հովտում հարյուրավոր զինյալներ հանձնվում են սիրիական իշխանություններին

  • 12-01-2017 18:38:50   | Սիրիա  |  Հասարակություն

Զինված խմբավորումների անդամները Վադի Բարադա հովտի մի շարք շրջաններում դադարել են դիմադրություն ցուցաբերել և հանձնվում են սիրիական զորքերին:
 
tass-ի փոխանցմամբ` զինյալների և Ալի Յուսեֆի իշխանությունների միջև բանակցությունների շնորհիվ անցած օրերի ընթացքում ավազակախմբերի շարքերում եղած հարյուրավոր մադիկ իրավապահ մարմիններում ստուգում են անցել: 
«Առնվազն 500 մարդ օգտվել են նախագահի շնորհած համաներումից, նրանց թվում են զինյալներ և դասալիքներ, որոնք խուսափել են զինվորական պատականություններից: 
Յուսեֆի խոսքերով` տեղական հաշտեցման գործընթացը տարածվել է բոլոր նոր բնակավայրերի վրա: Նա ակնկալում է, որ իշխանություններին հանձնվող զինյալների թիվը կաճի, քանի որ այտ տարածաշրջանի բնակչությունը ցանկանում է ազատագրվել զինված խմբավորումների ներկայությունից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն