Դեսպան Չարչօղլյանի հանդիպումները Հունաստանի մշակույթի նախարարի և Խալանդրիի քաղաքապետի հետ


Դեսպան Չարչօղլյանի հանդիպումները Հունաստանի մշակույթի նախարարի և Խալանդրիի քաղաքապետի հետ

  • 17-01-2017 18:19:25   | Հունաստան  |  Քաղաքական

Հունվարի 16-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի մշակույթի նախարար Լիդիա Կոնիորդուի հետ:
 
Հանդիպմանը շոշափվեցին Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային կապերի ակտիվացման և նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցերը: Իր հերթին նախարար Կոնիորդուն նշեց երկկողմ մշակութային օրեր անցկացնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեց Հունաստանում հյուրընկալելու հայկական ֆիլմերի շաբաթ, ինչպես նաև Հայաստանում կազմակերպելու հունական ֆիլմերի ցուցադրություն: Երկու եղբայրական ժողովուրդների միջև մշակութային դիվանագիտության ակտիվացմանը նպաստելու համար նախարար Կոնիորդուն ցանկություն հայտնեց այցելել Հայաստան՝ տեղում հայկական մշակույթին ծանոթանալու և մշակութային փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով:
 
Նույն օրը ՀՀ դեսպան Չարչօղլյանը հանդիպեց նաև Խալանդրիի քաղաքապետ Սիմոս Ռուսոսին:
 
Ողջունելով միմյանց և մաղթելով արդյունավետ համագործակցություն` զրուցակիցներն անդրադարձան հայ և հույն ժողովուրդներին պատմական առնչություններին և նրանց մշակութային ընդհանրություններին:
 
Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ռուսոսն անդրադարձավ քաղաքապետարանի կողմից կազմակերպվող և իրականացվող մշակութային ծրագրերին ու միջոցառումներին, ինչպես նաև Եվրոպական միության անդամ այլ երկրների քաղաքապետարանների հետ համագործակցությանն ու եվրոպական ծրագրերում քաղաքապետարանի ներգրավվածությանը:
 
Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը, անդրադառնալով հայ-հունական հարուստ մշակույթային ժառանգությանը, ընդգծեց տվյալ ոլորտում շփումների և համագործակցության ավելի ակտիվացման կարևորությունը:
 
Քույր քաղաքների համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկեցին Խալանդրի քաղաքի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել փոխգործակցության լայն դաշտը, առկա ներուժն ու հնարավորությունները:
 
Տեղեկանք – Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Խալանդրիի վարչական տարածքում։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play