Ֆրանսիայում անհայտ անձն ապտակել է նախագահական ընտրությունների թեկնածուին. (տեսանյութ)


 

Ֆրանսիայում անհայտ անձն ապտակել է նախագահական ընտրությունների թեկնածուին. (տեսանյութ)

  • 18-01-2017 17:38:47   | Ֆրանսիա  |  Միջազգային


Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը, ով ներկա պահին հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ընտրողների հետ հանդիպման ժամանակ անհայտ անձի կողմից ապտակ է ստացել:
 
Korrespondent-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ամբողջ ֆրանսիական մամուլը:
Քաղաքական գործիչը Լամբելում քաղաքապետարանից դուրս գալուց հետո մոտեցել է մարդկանց հոծ բազմությանը, որպեսզի շփվի իր համակիրների հետ: Անհայտ անձը, որը նույնպես սեղմել է Վալսի ձեռքը, քաղաքական գործչին հանկարածակիի է բերել` ապտակելով նրան:
Նշվում է, որ անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են դեպքի վայրից, ապա հանձնել ոստիկանությանը:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային