2016 թվականին Չինաստանի բնակչության թիվն ավելացել է 8.09 մլն-ով` հասնելով 1.382 մլրդ-ի:
Interfax-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել են Չինաստանի վիճակագրական բյուրոյի ներկայացուցիչները:
Աղբյուրի հաղորդմամբ, վիճակագրական տվյալներում չեն հաշվարկել Հոնգկոնգ և Մակաու հատուկ վարչական շրջանների բնակիչների թիվը:
Չինաստանում 2016 թվականին ծվել է 17.86 մլն մարդ, իսկ մահացել է 9.77 մլն-ը: Արական սեռի ներկայացուցիչների թիվը հասել է 708.15 մլն-ի, իսկ կանանցը` 674.56 մլնի-ի (այսինքն 104.98 մլն տղամարդուն բաժին է հասնում 100 մլն կին): Այս խնդրի մասին բազմիցս խոսել են չինացի մասնագետները: Վերջիններս անհանգստացած են, որ տարեկան 4 մլն տղամարդ չի կարողանում ամուսնանալ:
Հավելենք, որ չինական քաղաքների բնակչությունը կազմում է 792.98 մլն մարդ, իսկ գյուղական համայնքներում այն հասնում է 589.73 մլն-ի: