Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է


Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է

  • 30-01-2017 16:54:18   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Cbonds տեղեկատվական գործակալությունն օրերս հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը:
 
ՀՀ բանկերից առաջատարն Ամերիաբանկն է, որը տեղաբաշխել է պարտատոմսերի 3 թողարկումներ 22 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով (հարավկովկասյան շուկայում մասնաբաժինը`7.12%): Ընդ որում, ուշադրության է արժանի դասակարգման ոչ թե ծավալային, այլ քանակական բաղադրիչը, համաձայն որի, ՀՀ-ում պարտատոմսերի տեղաբաշխողների և թողարկումների քանակը 2016թ.-ին ավել է եղել հարևան երկրների համանման ցուցանիշներից, որն իր հերթին արտացոլում է ՀՀ պարտատոմսերի շուկայում առկա առողջ մրցունակությունը, զարգացվածությունը և ոչ բևեռացված լինելը:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play