Իրավիճակը չշտկելու դեպքում պայմանագրերը կդադարեցվեն.Նախազգուշացում ճանշիններին


Իրավիճակը չշտկելու դեպքում պայմանագրերը կդադարեցվեն.Նախազգուշացում ճանշիններին

  • 31-01-2017 13:16:17   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 31-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության  ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաև ավտոճանապարհների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով  նախարարի վերջին  շրջայցի արդյունքները։
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են  կատարում  իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ խստագույնս կնախազգուշացվեն ավտոճանապարհների ձմեռային շահագործման և պահպանության գործում թերացած ճանապարհաշինական ընկերությունները, իսկ իրավիճակը չշտկելու դեպքում նրանց հետ պայմանագրերը կդադարեցվեն։  
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play