Հայրենական և համաշխարհային ականավոր գիտնականների համաստեղության մեջ իրենց արժանի տեղն են զբաղեցնում Օրբելի եղբայրները: Յուրաքանչյուրը իրենց բնագավառում հանդիսանում են հեղինակություններ: Նրանց ազդեցությամբ ձևավորվել են ոչ միայն գիտական ուղղություններ, այլև գիտական սերունդներ:
Հետաքրքրոթյունն Օրբելի եղբայրների կյանքի և գործունեության վերաբերյալ միշտ էլ եղել է մեծ և այդ մասին գրվել են բազմաթիվ աշխատանքներ: Նրանց ավանդը գիտության, մշակույթի և համամարդկային առաջընթացի մեջ այսօր էլ ունի այժեմեական նշանակություն:
Ծաղկաձոր քաղաքն այսօր դարձել է հանրապետության զբոսաշրջության կենտրոններից մեկը, և քաղաքի միակ մշակութային օջախը Օրբելի եղբայրների թանգարանն է: Իր գործունեության 35 տարիների ընթացքում թանգարարանը զբաղվում է նաև հրատարաքչական գործով, և ընթերցողի դատին ներկայացվել են բազմաթիվ աշխատանքներ, որից երկու վերջին աշխատանքների մասին ուզում ենք
Խոսել այսօր:
Ռուբեն Օրբելին իրավամբ համարվում է ստորջրյա հնագիտության և ստորջրյա տեխնիկայի պատմության նոր բնագավառի` հիդրոհնագիտության հիմնադիրը, որի զարգացման համար նա ծավալում էր լայն քարոզչություն գիտական կազմակերպություններում` մտադրություն ունենալով ստեղծել նոր կադրեր, ինչպիսիք էին ջրասուզակները և հնագետ ջրասուզակները:
Ներկա աշխատանքում առաջին անգամ ներկայացվում է ստորջրյա հնագիտության հիմնադիր պրոֆեսոր Ռուբեն Օրբելու` ջրասուզակային գործի վերաբերյալ ուսումնասիրությունները: Նա իր աշխատանքներում օգտագործում է պատմական վկայություններ ջրասուզակների և ջրասուզակի սարքավորումների մասին, որոնք հանդիպում են տարաբնույթ աղբյուրներում և իրենցից ներկայացնում են ցաքուցրիվ, հատվածային հիշատակություններ անտիկ մտածողների, աշխարհագրագետների, բնագետների, նույնիսկ փիլիսոփաների աշխատություն ներում:
Ուստի, աշխատանքը պահանջում էր մեծ ջանասիրություն և հետևողական մանրակրկիտ գիտական ուսումնասիրում, ինչն էլ մեծ գիտնականին հատուկ խորաթափանցությամբ արվել է պրոֆեսոր Ռուբեն Օրբելու կողմից:
Գիրքն ընդգրկում է և՛ ռուսերեն, և՛ հայերեն թարգմանված տեքստերը, ոստի այն կարող են կարդալ ընթերցող առավել լայն շրջանակներ: