Լույս է ընծայվել «Տոնապատճառ » ժողովածուի առաջին մասը


Լույս է ընծայվել «Տոնապատճառ » ժողովածուի առաջին մասը

  • 02-02-2017 12:14:44   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Տոնապատճառ » ժողովածուի (Վարդան Հաղբատեցու, Վարդան Արևելցու և Հովհաննես Գանձակեցու խմբագրությունները) առաջին մասը: 
 
Ժողովածուի բնագիրը՝ խմբագրությամբ պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի, հրատարակության է պատրաստել Աննա Օհանջանյանը:
Այն բովանդակում է «Տոնապատճառ» ժողովածուի առաջին տասներկու ճառերը, որոնցում քննության են առնվում Ս. Ծննդյան, Ս. Մկրտության և Տյառնընդառաջի տոներին և եկեղեցական տոնակատարություններին առնչվող խնդիրներ՝ հակաերկաբնակության դիրքերից:
Սույն գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր