Աֆղանստանում 2016 թվականին զոհվել և վիրավորվել է 11 հազար խաղաղ բնակիչ
06-02-2017 11:15:45 | Աֆղանստան | Հասարակություն
2016 թվականի ընթացքում Աֆղանստանում հակամարտության արդյունում զոհված և վիրավորված խաղաղ բնակիչների թիվը կազմում է շուրջ 11 հազար մարդ, ինչը հաամարվում է 2009 թվականից հետո ՄԱԿ-ի կողմից նախաձեռնված նման վիճակագրության ամենաբարձր ցուցանիշը:
tass-ի փոխանցմամբ` նախորդ տարի հակամարտության արդյունքում զոհվել է 3498 աֆղանցի, իսկ վիրավորվել է 7920-ը: 2015 թվականի հետ համեմատած զոհված քաղաքացիների թիվը նվազել է 2 տոկոսով, իսկ վիրավորներինը` ավելացել է 6 տոկոսով:
Միևնույն ժամանակ ՄԱԿ առաքելությունը նշում է, որ հակամարտության արդյունքում տուժած աֆղանցի երեխաների թիվը 2016 թվականին ավելացել է 24 տոկոսով` կազմելով 3,5 հազար մարդ:
Տեղեկացվում է, որ զոհված և վիրավորված երեխաների ընդհանուր մոտավորապես կեսը տուժել են զինյալների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում, իսկ մնացածը` չպայթած ռումբերի և այլ զինամթերքների պայթյուններից: