«ՀԿԵ» ՓԲԸ հայտնում է մինչև 80%-ով Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում սակագների իջեցման մասին


«ՀԿԵ» ՓԲԸ հայտնում է մինչև 80%-ով Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում սակագների իջեցման մասին

  • 07-02-2017 12:38:50   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Հայաստանի ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ակտիվացման և երկաթուղային տրանսպորտի մրցակության մակարդակի բարձրացման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների իջեցման մասին: 
 
Նման իջեցումը հնարավոր էր դարձել ՀԿԵ-ի կողմից նշված լաստանավի վրա տեղերի գնման և բեռնափոխադրումների գործընթացի հեշտացման և սակագների օպտիմալացման վերաբերյալ միջազգային գործընկերների հետ տարված բանակցությունների շնորհիվ:  
Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով: 
- Զեղչերը տարբերակված են և հաստատվելու են տարբեր բեռների համար անհատապես: Բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով: Օրինակ, պեռլիտի մեկ վագոնի լաստանավային փոխադրման գինը կկազմի 1 հազար դոլար, իսկ հյութի կամ հանքային ջրի համար այն կկազմի 1,3 հազար դոլար: Նշեմ, որ առաջ լաստանավով ցանկացած տեսակի բեռի մեկ վագոնի փոխադրման սակագինը կազմում էր 5 հազար դոլար, - նշեց «ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը: 
Նվազելու են մասնավորապես հացահատիկի, անասնակերերի, սպիրտի և կոնյակի, մակարոնեղենի, պեռլիտի, հյութերի և հանքային ջրերի փոխադրման սակագները: 
Այսպիսով, երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերվելու է Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին: 
Բացի այն, որ լաստանավային բեռնափոխադրումները ավտոմոբիլայինների հետ համեմատ էապես էժանացել են, դրանք ավելի անվտանգ են ու հուսալի: Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվելու են ամիսը 3 անգամ՝ ըստ չվացուցակի: Փոխադրումներն իրականացվելու են առանց ուշացումների՝ անբարենպաստ եղանակային պայմանների և Վերին Լարսում հաճախ կուտակվող երկար հերթերի պատճառով, ինչպես դա լինում է ավտոտրանսպորտի պարագայում: 
Երկաթուղալաստանավային փոխադրումներն առավել օպտիմալ են լոգիստիկայի  տեսանկյունից, քանի որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլային և կատարվում են վագոններով միայն երկաթուղով: 
Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և հայկական սպառողներին, և տեղական արտադրողներին: 
Զեղչերը կիրառվելու են ոչ միայն Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների, այլև Հայաստանի տարածքով Ռուսաստանից Իրան, ԱՊՀ երկրներից Ռուսաստանի տարածքով Հայաստան եկող բեռների համար: 
 
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play