Սուրեն Կարայանի խոստացած 500 միլիոնը՝ ըստ ոլորտների


Սուրեն Կարայանի խոստացած 500 միլիոնը՝ ըստ ոլորտների

  • 08-02-2017 13:09:39   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Հանրության ուշադրությանն ենք ներկայացնում 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։
 
Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն իսկ գործող ընկերությունները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանը և ստեղծելով նոր աշխատատեղեր։ 
Նախարարության տրամադրության տակ գտնվող տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում ակնկալվում է 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ներդրումային ծրագրերն իրականացնող տնտեսվարողների հետ 2017 թվականի ներդրումները քննարկվել և հստակեցվել են։ 
Նախարարությունն իրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։ 
Ըստ ոլորտների՝ ներդրումները կունենան հետևյալ կառուցվածքը․
Ոլորտ Ներդրումային ծրագրերի քանակ Հայտարարված ներդրումներ
(մլն ԱՄՆ դոլար) Հայտարարված աշխատատեղեր
Թեթև արդյունաբերություն 10 24,9 2299
Ճշգրիտ ճարտարագիտություն 7 9,5 142
Ոսկերչություն 5 7,0 59
Հանքարդյունաբերություն 5 230,3 1464
Դեղագործություն 4 5,5 195
Էներգետիկա 4 63,5 75
Խմիչքի արտադրություն 4 12,6 215
Սննդի արդյունաբերություն 3 4,5 440
Գյուղատնտեսություն և լոգիստիկա 3 60,1 776
Հեռահաղորդակցություն և ՏՏ 3 32 70
Ոչ մետաղական հանքանյութի արտադրություն և մետալուրգիա 2 5,5 32
Այլ ծառայություններ 3 4,3 160
Ընդամենը 53 459,84 5927
 
Ըստ մարզերի՝ 
Մարզ Ներդրումային ծրագրերի քանակ Հայտարարված ներդրումներ
(մլն ԱՄՆ դոլար) Հայտարարված աշխատատեղեր
Երևան 33 143,27 1823
Սյունիք 5 25,3 395
Գեղարքունիք 2 2,69 54
Լոռի 3 29,7 324
Տավուշ 3 3,33 900
Կոտայք 3 12,45 112
Շիրակ 2 5,7 330
Արմավիր 2 7,0 220
Արագածոտն 1 9,7 144
Արարատ 2 20,7 525
Վայոց Ձոր 1 200,0 1100
Ընդամենը 57 459,84 5927
 
Ներդրողներն օգտվում են պետության  աջակցության գործիքակազմից , մասնավորապես՝
ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար
գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն
ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ
ՓՄՁ պետական աջակցության գործիքներ 
Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ
Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում
Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով
Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ
Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․ նախարարուրությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը:
Ներդրումային հարթակի միջոցով հավաքագրվել են բիզնես գաղափարներ, մշակվել և ներդրումային հետաքրքիր ծրագրերի տեսք ստացել։ Մյուս ներդրումային ծրագրերի հետ մեկտեղ, դրանք ներկայացվում են օտարերկյա ներդրողներին դիվանագիտական խողովակների, գործարար համաժողովների միջոցով և տարատեսակ հանդիպումների ընթացքում։ Ինչ վերաբերում է մարզային ծրագրերին, ապա վարչապետի մոտ կայացած քննարկումներից հետո հստակեցվում է ծրագրերի իրատեսականությունը և աշխատանքներ են տարվում նախարարության գործիքակազմից դրանց ֆինանսական աղբյուրների ապահովման ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն