Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մարզաձևի մասնագետների հետ


Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մարզաձևի մասնագետների հետ

  • 10-02-2017 17:53:33   |   |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մասնագետների հետ:
 
Նախարար Ռոստոմյանը Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի ընդհանուր վիճակը դրական է գնահատել: Նրա խոսքերով՝ մեր ծանրորդները հաջող են մասնակցել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: «Օլիմպիական երկու արծաթե մեդալները մինչօլիմպիական քառամյա փուլի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն են: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի սաներից երկուսը դարձան օլիմպիական փոխչեմպիոններ: Կարծում եմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ մեր ծանրորդները կարող են նվաճել նաև օլիմպիական ոսկին»,- ասել է նախարարը:
 
Նախարար Հ. Ռոստոմյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է հանձնել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած ծանրորդներ Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play