Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծել է զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խումբ


Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծել է զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խումբ

  • 16-02-2017 13:11:20   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծել է զբոսաշրջային  ներդրումային ծրագրերի   աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ մշակույթի նախարարություններից, ՀՀ ԿԱ քաղա¬քա¬շինության պետական կոմիտեից, ՀՀ կենտրոնական բանկից, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից և Հայաստանի զարգացման հիմնադրամից:
 
Առաջին հանդիպման ընթացքում ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է զբոսաշրջային ծրագրերի փաթեթը: Քննարկվել են ծրագրերի ներդրումային գրավչության ու տնտեսական հավանական արդյունքին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում որոշվել է ընտրել շուրջ հինգ առավել գրավիչ և իրատեսական ծրագիր, ներկայացնել դրանք համապատասխան գերատեսչությունների ուսումնասիրությանը, որից հետո կազմել  ներդրումային ծրագիր:
Զարմինե Զեյթունցյանի առաջարկությամբ, հանդիպումներն ունենալու են շարունակական բնույթ:
Զբոսաշրջային ներդրումային ծրագրերի   աշխատանքային խումբ ստեղծելու նպատակներից է  քննարկել և առավելագույն  ջանքեր գործադրել  իրատեսական առաջարկները պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելու ուղղությամբ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն