Հայաստանի իշխանությունները ամենաշատը վախենում են Ծառուկյանի ու Օհանյանի բլոկերից


Հայաստանի իշխանությունները ամենաշատը վախենում են Ծառուկյանի ու Օհանյանի բլոկերից

  • 17-02-2017 18:21:40   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ասուլիս ժամանակ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց¸ որ իրենց պայքարն այս փուլում հեշտ չի լինելու¸ քանի որ ըստ նրա արդեն արշավ է սկսվել իրենց դեմ տարբեր ուժերի և լրատվամիջոցների կողմից: Նա նկատեց նաև¸ որ դրան լինելու է արժանի հակահարված:
 
Հարցին՝ ու՞մ կողմից է արշավը և ու՞մ է տրվելու հակահարված ¸ Օհանյանը պատասխանեց¸ որ չի ուզում անուններ տալ¸ բայց իր համար անընդունելի է նման մոտեցումը.
 
«Անընդունելի է¸ երբ ընդդիմադիր կեցվածք ընդունած որոշակի ուժեր հիմնականում քննադատություն են իրականացնում մեր դաշինքի և անձամբ իմ նկատմամբ: Իմ համար անընդունելի է տարբեր միջոցառումների ժամանակ¸ երբ լրագրողների մեծ մասը բոլորին հարցնում են¸ թե Սեյրան Օհանյանի նկատմամբ ինչ կարծիք ունեք: Ես գտնում եմ ¸ որ խաղի այն կանոնները¸ որ մենք ներկայացրել ենք հանրությանը մեր քաղաքական գործիչներին¸ փոխադարձ վստահություն¸ հարգանք պետք է ունենան¸ որովհետև գտնում եմ¸ որ այս ընտրություններով կյաքնը չի ավարտվելու¸ շարունակվելու է: Նաև մեկը մյուսին հարգելով մենք այս քաղաքական գործընթացներն ավելի բարեկիրթ ձևով կարողանանք իրականացնել: Այս ամենը ազդում է նաև մեր քաղաքացիների¸ մեր հասարակության վրա և գտնում եմ¸ որ մենք ճիշտ պահվածքով¸ բարեկիրթ ներկայանալով ¸ ի վերջո նաև անձնական օրինակով պետք է ներկայանանք մեր հանրությանը: Եթե մենք ուզում ենք ունենաք հաջողությոևւններ¸ հիմքում պետք է ունենանք դրականը¸ ոչ միայն խոսենք բացասականը»:
 
Թե ինչ հակահարվածների մասին է խոսքը¸Օհանյանը հստակեցրեց¸ որ եթե «հարձակումները» լինեն շարունակական¸ ապա անկասկած հակահարվածներ կլինեն և բնականաբար միայն խոսքով:
Նոյյան տապան  -   Քաղաքական