«Բուն Բարեկենդանի» տոնի խորհրդով միջոցառում՝ Էրեբունի վարչական շրջանում


«Բուն Բարեկենդանի» տոնի խորհրդով միջոցառում՝ Էրեբունի վարչական շրջանում

  • 20-02-2017 15:59:31   | Հայաստան  |  Հասարակություն

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ կազմակերպվել է տոնածիսական միջոցառում, որը մեկնարկել է Տեր Զգոն քահանայի օրհնությամբ: «Վերադարձ» ազգագրական խումբը ներկայացրել է տոնի ծիսական հատվածը:
 
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ով, շնորհակալություն հայտնելով էրեբունցիներին միջոցառմանը մասնակցելու համար, վստահեցրել է, որ վարչական շրջանում ձևավորված բոլոր ավանդույթները կլինեն շարունակական, ինչպեսև համաչափ զարգացման այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեն էրէբունցիների ավելի հարմարավետ առօրյայի կազմակերպմանը: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև  հյուրասիրություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play