ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ՝ ԹՈՒՐՔԵՐԵՆ


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ՝ ԹՈՒՐՔԵՐԵՆ

  • 21-02-2017 07:04:24   | Հայաստան  |  Նոր գրքեր

Երևանի պետական համալսարանի դասախոս,  Հայոց պատմության ամբիոնի դոցենտ,  շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների եւ գրքերի հեղինակ Արտակ Մովսիսյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է
 
"Հարգելի ընկերներ.
Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, համացանցում հրապարակվեց Սփյուռքի մեկօրյա դպրոցների համար նախատեսված "ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ" ձեռնարկիս թուրքերեն թարգմանությունը՝ pdf տարբերակով: Մինչ այս, այն լույս էր տեսել արևելահայերեն, արևմտահայերեն (դասական ուղղագրությամբ), ռուսերեն և ֆրանսերեն: Ձեռնարկը բաղկացած է 120 էջից, հարուստ պատկերազարդված է, ունի առաջին անգամ թուրքերենով պատրաստված Հայաստանի պատմության քարտեզներ: 
Պատրաստվել է "ԱՐԱՏՏԱ" գիտակրթական, մշակութային հիմնադրամի մեկենասությամբ: 
Խնդրում և հորդորում եմ բոլորին այն տարածել թուրքախոս ընթերցողների շրջանում: Առաջին հերթին, իհարկե, նկատի ունեմ թուրքախոս և բռնի իսլամացված հայերին: "
 
Գիրքը գտնվում է Արեւմտյան Հայաստանի  http://www.western-armenia.eu պաշտոնական կայքում՝ այս հասցեով։
 

 

Նոյյան տապան  -   Նոր գրքեր