Դավիթ Հովհաննիսյանը դատարանում պահանջել է, որպեսզի գործին կցվի նաև ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութերը


Դավիթ Հովհաննիսյանը դատարանում պահանջել է, որպեսզի գործին կցվի նաև ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութերը

  • 21-02-2017 15:22:47   | Հայաստան  |  Իրավունք

Վերաքննիչ քրեական  դատարանը կրկին մերժեց «Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարաձգելու դեմ փաստաբանի բողոքը: Հիմնավորումները կրկին նույնն են. հնարավոր է Հովհաննիսյանը փախուստի դիմի, կամ խոչընդոտի քննությանը: Այն փաստը, որ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը փոխելու համար իրենց ստորագրություններով երաշխավորում եմ ԱԺ 11 պատգամավոր և 12 մտավորականներ, դատարանի համար ոչինչ չի նշանակում: 
 
«Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվել է դեռևս 2016թ հուլիսի 29-ին: Նրան անհիմն և առանց ոչ մի փաստի, միայն 2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: 
Չնայած, որ լրատվամիջոցների տարածած տեսանյութերից պարզ երևում է, որ Դավիթ Հովհաննիսյանը ոչ մի անօրինական գործողություն չի կատարել, առանց որևէ փաստական ապացույցի նա արդեն կես տարուց ավել գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:   «Դավիթ Հովհաննիսյանը դատարանում պահանջել է, որպեսզի գործին կցվի նաև ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութերը, որը ևս կհաստատի նրա անմեղությունը, սակայն քննիչը պնդում է, որ դա նախաքննական գաղտնիք է: Արդյոք, եթե Դավիթ Հովհաննիսյանը մեղավոր լիներ, նման պահանջով հանդես կգար դատարանում: 
Դավիթ Հովհաննիսյանի կալանքի և դրա երակարաձգումների բողոքարկումները դատական ատյանները վերածել են մի զավեշտային իրավական իրադրության: Դավիթ Հովհաննիսյանին ներկայցված 4 էջանոց մեղադրանքում Հովանիսյանին հատկացված է միայն 3 տող: Չգիտես ինչու, ոչ այդ երկու տողից, ոչ էլ այդ երկու տողի հեղինակների գոյությունից բացի ոստիկանությունը այլ բան դատարան չի ներկայացնում, պատճառաբանելով, որ մնացածը հույժ գաղտնի է: Դատական ատյանները, կարծես, մրցույթ են կազմակերպել, թե որ  դատավորը կարող է ավելի քիչ տողերով ավելի երկար պահել քաղաքացուն: Ներկայումս 3:3 հաշվով հաղթում է վերաքննիչ դատարանը, քանի որ այդ երեք տողի և կալանքի տակ պահելը հիմնավորելու համար ամենաշատ նախադեպերը շարադրում է հենց ինքը` չթողնելով քննիչներին հոգ տանել դրա մասին: Իհարկե, արդեն վաղուց հասունացել է այն պահը երբ կարելի է քննչական և դատական համակարգերը միացնել` ստեղծելով մեկ կառույց»-նշում է Հովհաննիսյանի փաստաբանը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք