Հայաստանի 10 բռնցքամարտիկներ դարձան Նովոռոսիյսկի միջազգային<br /> մրցաշարի մրցանակակիրներ<br />


Հայաստանի 10 բռնցքամարտիկներ դարձան Նովոռոսիյսկի միջազգային
մրցաշարի մրցանակակիրներ

  • 11-11-2009 13:32:00   | Ռուսաստան  |  Սպորտ

ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-9-ին Նովոռոսիյսկում (ՌԴ) անցկացվեց բռնցքամարտի միջազգային մրցաշար` 4 տարիքային խմբով: Մրցումներին մասնակցեցին Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հայաստանի ավելի քան 100 մարզիկներ: Հայաստանից հանդես եկած 10 բռնցքամարտիկները անցան եզրափակիչ: Ավետիս Աղաջանյայը (50 կգ) եւ Կարեն Մխիթարյանը (54 կգ) հաղթող դարձան պատանիների, Վահե Ալավերդյանը (60 կգ)` երիտասարդների, իսկ Սամվել Վոսկանյանը (75 կգ)` մեծահասակների մրցաշարում: Հայաստանցի մյուս 6 բռնցքամարտիկները գրավեցին 2-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ