Հրապարակվել է նոր տեսանյութ. ադրբեջանական հրոսակախումբն ուղղակի վախեցած, շնագայլերի նման հետ է փախչում իր դիրքերը (տեսանյութ)


Հրապարակվել է նոր տեսանյութ. ադրբեջանական հրոսակախումբն ուղղակի վախեցած, շնագայլերի նման հետ է փախչում իր դիրքերը (տեսանյութ)

  • 28-02-2017 08:43:25   | Հայաստան  |  Քաղաքական



 
Ադրբեջանցիներն ընդամենը 100-150 մետր անցնելով, մեր տղաների կողմից ճնշվել են և հետ շպրտվել իրենց դիրքերը:
Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս և այլ մանրամասների մասին տեղեկացնող նոր տեսանյութ, որը Մարտու շրջանում ադրբեջանցիների հարձակումը պատկերող, արդեն իսկ հրապարակված տեսանյութից անհամեմատ պարզ է: Նոր տեսանյութն անհերքելիորեն փաստում է ս. թ. փետրվարի 25-ի գիշերն Ակնայի շրջանում Արցախի նկատմամբ ադրբեջանական զինուժի գործողությունների նախահարձակ բնույթը: Մնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տվյալ տեսանյութը տանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև եվրոպական համապատասխան կառույցների աչքը կոխի:
Հիշյալ տեսանյութից ակնհայտ է նաև, որ Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները, շնորհիվ ջերմադիտակների, թշնամու հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներին հայտնաբերել, հավաստանշել և հետևել են ժամանակին, մինչև նրանց կողմից հակաականային «Տրոպա» պայթուցիչի կիրառումը և հարձակմանն անցնելը: Երանի թե այդ ջերմադիտակներից ապրիլյան պատերազմի օրերին ավելի շատ ունենայինք…
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play