Մարտի 1–ը պետք է հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր.«Օհանյանի–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք


Մարտի 1–ը պետք է հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր.«Օհանյանի–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք

  • 01-03-2017 11:50:33   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9–րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։
 
Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։
 
Մարտի 1–ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է  ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։
 
Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1–ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։
 
Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play