ԻՊ առաջնորդը հրաժեշտի խոսքով դիմել է իր հետևորդներին


 

ԻՊ առաջնորդը հրաժեշտի խոսքով դիմել է իր հետևորդներին

  • 01-03-2017 14:56:20   |   |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին, դիմելով ԻՊ զինյալներին, ընդունել է, որ վերջին մարտական գործողությունների ընթացքում ԻՊ-ը պարտություն է կրել:
 
РИА Новости-ի փոխանցմամբ`Ալ-Բաղդադին իր ելույթն անվանել է հրաժեշտի խոսք և այն տարածել իր հետևորդների շրջանում` բացատրելով, թե ինչ է տեղի ունենում խմբավորման հետ: 
Քարոզիչները սկսել են խոսել պարտությունների մասին, որոնք կրել է խմբավորումը Նայվանա նահանգում և Իրաքի այլ հատվածներում: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրաքյան Մոսուլի արևմտյան հատվածում գտնվող ԻՊ ղեկավարները փրկվում են` քաղաքից փախչելով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն