«Թալիբան»-ը Քաբուլում ահաբեկչությունների շարք է իրականացրել


 

«Թալիբան»-ը Քաբուլում ահաբեկչությունների շարք է իրականացրել

  • 01-03-2017 16:30:54   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության և մի շարք պայթյունների արդյունքում տուժել է մի քանի տասնյակ մարդ:
 
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Աֆղանստանի առողջապահության նախարության մամլո քարտուղար Վահիդ Մաչրուն: 
Պայթյունների և հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբա» ծայրահեղական շարժումը: 
Վ, Մաչրունի խոսքերով` ահաբեկչությունից հետո ոստիկանության վեցերորդ շրջանից Քաբուլի հիվանդանոց է տեղափոխվել 35 վիրավոր, իսկ մեկ մարդ զոհվել է այլ շրջանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:  
Tolo News-ի հաղորդմամբ` մի քանի զինված ահաբեկիչներ գտնվում են ոստիկանության վեցերորդ շրջանի շենքում, որտեղից հրաձգության ձայներ են լսվում:  Շենքը շրջափակված է ուժային կառույցների կողմից:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն