Թշնամին շարունակել է արկակոծել, բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողը


Թշնամին շարունակել է արկակոծել, բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողը

  • 01-03-2017 19:03:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Քիչ առաջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում այսօր, ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի  հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Արցախի ՊՆ-ից տեղեկացանք նաև, որ Մարտի 1-ին, ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play