Թրամփին հավանաբար ինչ-որ մեկը հայտնել է, թե ինչպես է վարվել Լևոն Տեր-Պետրոսյանը


Թրամփին հավանաբար ինչ-որ մեկը հայտնել է, թե ինչպես է վարվել Լևոն Տեր-Պետրոսյանը

  • 04-03-2017 11:59:19   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
ԱՙՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և Միացյալ Նահանգների սենատորներին հավանաբար ինչ-որ մեկը տեղեկություն է փոխանցել, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա հաջորդներն էլ կադրային քաղաքականության հարցում ինչպես ցանկացել, այնպես էլ վարվել են: Մասնավորապես՝ նշանակումներ կատարելիս հաճախ առաջնորդվել են ոչ թե տվյալ պաշտոնին նշանակվողի մասնագիտական համապատասխանությամբ և մասնագիտական որակավորմամբ, աշխատանքային փորձով, այլ իրենց նվիրվածությամբ, հավատարմությամբ: Եվ Թրամփը գուցե մտածել է՝ եթե Հայաստանի նախագահներին կարելի է, իրեն՝ Միաղյալ Նահանգների նախագահին, ինչո՞ւ չի կարելի…
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը հաստատել է նեյրովիրաբույժ, ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու Բեն Կարսոնին բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարար նշանակելու որոշումը: Պարզվում է, քաղաքային զարգացման և լավ բնակշինարարության համար պետք է նեյրովիրաբույժ լինել: Հը՞բը… Բեն Կարսոնի առաջադրման օգտին քվեարկել է 58 սենատոր, դեմ է արտահայտվել 41-ը, որոնք հավանաբար հասկացել են, որ տվյալ պաշտոնին հավակնողը նույնպես պետք է ունենա մասնագիտական համապատասխան որակավորում:
Սպիտակ Տան խոսնակ Շոն Սփայսերն էլ մարտի 2-ին Twitter- ի իր պաշտոնական էջում կատարած գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սխալմամբ ներկայացրել է որպես ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարար.
«ԱՄՆ Սենատը հաստատել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարի պաշտոնում»,- գրել է Սփայսերն իր էջում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play