Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Neffos սմարթֆոնը գարնանային առաջարկի շրջանակներում


Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Neffos սմարթֆոնը գարնանային առաջարկի շրջանակներում

  • 06-03-2017 13:18:19   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Գարնանային տոներին ընդառաջ Ucom ընկերությունը հանդես է գալիս նոր առաջարկով և բոլոր բաժանորդներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու Neffos նորաձև սմարթֆոն: Android համակարգով, 4.5-դյույմանոց էկրանով, երկու SIM քարտի և 4G հնարավորությամբ այդ սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընկերության վաճառասրահներում ընդամենը 34 900 դրամով, առանց որևէ պարտավորության: 
 
Ավելին՝ հեռախոսը ձեռք բերող բաժանորդները կարող են 3 ամիս շարունակ անվճար ստանալ U!1500 սակագնային պլանի ներառումները և յուրաքանչյուր ամիս 100 րոպե զանգել դեպի տեղական բոլոր ցանցեր ու Արցախ, օգտվել 1 ԳԲ շարժական ինտերնետից և ուղարկել 150 կարճ հաղորդագրություն: Ներառված րոպեներն սպառելուց հետո վավերականության 30 օրվա ընթացքում բաժանորդները կկարողանան զանգել Ucom շարժական ցանցի ներսում 0 դրամ/րոպե սակագնով:  
 
Առաջարկի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել սահմանափակ քանակությամբ Neffos սմարթֆոններ:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play