Մուհամադ Քադաֆիին դիմել է ՆԱՏՕ-ի երկրներին<br />


 

Մուհամադ Քադաֆիին դիմել է ՆԱՏՕ-ի երկրներին

  • 30-04-2011 09:54:49   | Լիբիա  |  Միջազգային
 Այսօր Լիբիայի առաջնորդ Մուհամադ Քադաֆին ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ,որտեղ կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին բանակցություններ վարել եւ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում: Քադաֆիի խոսքերով նրա ուժերը պատրաստ են դադարեցնել կրակը, բայց նաեւ հայտատարարեց, որ մտադիր չէ հրաժարվել իշխանությունից: Ավելի ուշ լիբիական կառավարության ներկայացուցիչ Մուսսա Իրագիմը հայտնեց Միսուրատա քաղաքի հետ ծովային հաղորդակցության արգելման մասին: Նա հայտարարեց, որ նավահանգիստ մտնող ցանկացած նավ կոչնչացվի: Լիբիայի իշխանությունները կարծում են, որ ծովով Միսուրատի զինամթերք է տեղափոխվում եւ չորս օր ժամանակ տվեց վայր դնել զենքերը` խոստանալով համաներում:
Նոյյան տապան  -   Միջազգային